Բոլորն էլ գիտեն, որ օրվա արդյունավետությունը մեծ հաշվով կախված է առավոտյան տրամադրությունից։
Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են ապահովել ձեր գիշերային առողջ քունն ու հաճելի լուսաբացը, սակայն դրանցից շատերը անորոշ են ու դժվար հիշվող:
Մենք ձեզ առաջարկում ենք թվաբանության պես հեշտ և բանակի կանոնակարգի նման հստակ բանաձև, որը ձեզ կտա որակյալ քուն ու բարձր տրամադրությամբ առավոտ:
- Անպայման անջատեք լույսն ու էլեկտրական սարքավորումները:
Մթությունը ազդանշան կտա քնկոտություն առաջացնող հորմոնի արտադրման համար: Եթե քնից առաջ դուք երկար ժամանակ հեռուստացույց եք դիտել կամ նստել եք համակարգչի առաջ, ապա դա որոշ ժամանակով կհետաձգի այդ հորմոնների արտադրումը: Հետևաբար փորձեք խուսափել այդ զբաղմունքներից քնելուց առաջ: - Ննջասենյակում եթերայուղերի բույր տարածեք:
Այդ նպատակով շատերը խորհուրդ են տալիս օգտագործել լավանդայի, բերգամոտի կամ խորդենու բույրեր: - Մի կերեք քնելուց առաջ: Ձեր օրգանիզմը կփորձի մարսել սնունդը և կդժվարացնի քնելու պրոցեսը:
- Քնելուց առաջ 10 ժամ՝ ոչ մի կոֆեին
- Քնելուց առաջ 3 ժամ՝ ոչ մի սնունդ և ալկոհոլ
- Քնելուց առաջ 2 ժամ՝ ոչ մի աշխատանք
- Քնելուց առաջ 1 ժամ՝ ոչ մի ճառագայթող էկրանԱյս առաջարկները շատ պարզ ու խելամիտ են: Շատ մարդիկ այս խորհուրդների միջոցով վերադարձրել գիշերային հանգիստ քունն ու օրն անցկացնում են ավելի արդյունավետ: