Առնոլդ Շվարցենեգերը դատի է տվել ռուսական ընկերությանը իր նմանակին ստեղծելու համար

Տերմինատորի դերակատար Առնոլդ Շվարցենեգերը դատի է տվել ռուսական «Promobot» ընկերությանը, որը ստեղծել է իր երկվորյակ ռոբոտը: Այն կարող է խոսել, շարժել աչքերը, հոնքերը և պարանոցը: Զարմանալի է, բայց ռոբոտը չի ստեղծվել որպես տերմինատորի կրկնօրինակ: Այն  ռոբոտ-դայակ է, որը նախատեսված է երեխաներին վերահսկողության տակ պահելու համար, երբ ծնողները տանը չեն:

Դերասանը ռոբոտին ստեղծող ընկերությունից պահանջում է իրեն վճարել 10 միլիոն դոլար՝ ներառյալ ռոբոտի հանրային ցուցադրումներից ստացված շահույթը: Ռոբոտը առաջին անգամ  ցուցադրվել է 2020 թվականի հունվարին՝ Լաս Վեգասում անցկացվող «CES Electronics Show»-ի ընթացքում:

Դրանից հետո Շվարցենեգերի փաստաբանները, կապ են հաստատել ընկերության հետ և խնդրել  չօգտագործել դերասանի կերպարը հանրային միջոցառումների ժամանակ: Միևնույն ժամանակ, «Promobot»-ը հայտարարել է, որ նրանց դեմ որևէ դատական ​​գործ չի հարուցվել:

ՌԻԱ Նովոստիի փոխամցմամբ «ռոբոտի մաշկը» պետք է հեռացվի և փոխարինվի այլ դեմքով, եթե «Promobot»-ը չկարողանա համաձայնության գալ Շվարցենեգերի ներկայացուցիչների հետ՝ դերասանի կերպարը օգտագործելու իրավունքներ ձեռք բերելու համար: