«Չառլին և շոկոլադի գործարանը» մուլտսերիալը՝ շուտով «Netflix»-ի եթերում

Նորզելանդացի դերասան և ռեժիսոր Տայկա Վայտիտին նկարահանում է «Չառլին և շոկոլադի գործարանը» մուլտսերիալը, որը կցուցադրվի «Netflix»-ի եթերում:
Այս մասին հայտնել է «Variety» լրատվամիջոցը:

«Շոուն պահպանում է յուրահատուկ պատմության հոգին՝ ստեղծելով աշխարհ ու կերպարներ, որոնք դուրս են Դալի գրքի շրջանակներից»,- մեկնաբանել է նորությունը «Netflix»-ի ներկայացուցիչը:

Նշվում է նաև, որ ներկայացվելու է երկու էպիզոդ. սերիաներից մեկը հիմնված կլինի Ռոալդ Դալի ստեղծագործության վրա, իսկ մյուսն ամբողջությամբ նվիրված կլինի Ումպա-Լումպաների հորինված ազգին, որոնց հետ ընկերություն էր անում հրուշակագործ Վիլլի Վոնկան:
Անիմացիոն մուլտֆիլիմի պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ: