Արքայազն Ուիլյամը ցուցադրել է աճպարարական հմտությունները

Արքայազն Ուիլյամը զարմացրել է հանրությանն իր աճպարարական հնարքներով։ Զավեշտալի տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է լրագրող Ռիչարդ Փալմերը։

Իռլանդիայի Գոլուեյ կոմսություն այցի ժամանակ արքայազնը տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ շփվել է տեղի կրկեսի արտիստների հետ, որի ժամանակ էլ Քեմբրիջի դուսքը ցուցադրել է իր հմտությունները։

Ներկաների ծափողջույնների ուղեկցությամբ Ուիլյամն օդ է նետել ու բռնել մի քանի գնդակներ։