Պավել Վոլյայի կինը գերազանցեց Վոլոչկովային

Հումորիստ Պավել Վոլյայի 34-ամյա կինը՝ Լայսան Ուտյաշևան ցույց է տվել իր ճկուն մարմինը: Հեռուստահաղորդավարուհին և նախկին մարմնամարզուհին երկրպագուներին հորդորել է ցանկացած անհասկանալի իրավիճակում մարզվել: Լայսանը հրապարակել է իր մարզումների ժամանակ արվա տեսանյութ: Գեղեցկուհին իր սլացիկ մարմինը ավելի է ընդգծել դեղին մարզահագուստով:

«Ցանկացած անհասկանալի իրավիճակում մենք ժպտում և ձեռքով ենք անում … կամ մարզվում և ձգվում ենք» – գրել է Ուտյաշևան իր «Instagram»-ում: Մարմնամարզուհու երկրպագուները զարմացած են նրա կարողություններից: Շատերը նույնիսկ չէին հավատում, որ առհասարակ հնարավոր է ոտքերն այդքան թեքել: Նույնսիսկ այդպիսի հնարքներ կատարելու թագուհի Անաստասիա Վոլոչկովան կնախանձեր Լայսանի ճկունությանը:

«Ինչո՞վ է պարծենում Վոլոչկովան», «Լյասյա, Ձեր ոտքերը պլաստիլինի՞ց են: Սա անհնար է, ես ցնցված եմ», «Աստված իմ… Դու հաստա՞տ մարդ ես: Հիանալի է», «Դուք գերազանցեցիք Վոլոչկովային» – մեկնաբանություններում գրել են աստղի հետևորդները: