«Երբ մայրիկը ջղայնացել է». Տիմատիի նոր լուսանկարը

36-ամյա ռեփերը վերհիշել է մանկությունը: Տիմատին լուսանկար է հրապարակել, որում դստեր ու որդու հետ՝ «Louis Vuitton» ծածկոցներով փաթաթված պառկած է մահճակալին:

Տիմատին իր հումորային լուսանկարով պայթեցրել է համացանցը: «Black Star»-ի հիմնադիրը մանկացել է իր երեխաների կողքին՝ հինգ տարեկան Ալիսայի և չորս ամսական Ռատմիրի:

Երկրպագուները բարձր գնահատեցին այս զվարճալի լուսանկարը: «Տղամարդիկ ողջ կյանքում երեխա են մնում», «Եռակի երջանկություն», «Երբ մայրիկը ջղայնացել է» – գրել են հետևորդները: