Քեթի Փերրին և Օրլանդո Բլումը հետաձգել են իրենց հարսանիքը կորոնավիրուսի պատճառով

35-ամյա Քեթի Փերրին և 42-ամյա Օրլանդո Բլումը, ովքեր պատրաստվում էին Ճապոնիայում կայանալիք իրենց հարսանյաց արարողությանը, որոշում են կայացրել հետաձգել ամեն ինչ:
Դրա պատճառն է դարձել կորոնավիրուսը, որը շարունակում է ակտիվ տարածվել ողջ աշխարհում:

«Նրանց մոտ ամեն ինչ պատրաստ էր: Հարսանիքին հրավիրված էին 150 հոգի: Քեթին շատ հուզված էր այն փաստով, որ պետք է գնա խորանի մոտ հղի վիճակում: Նրանք երկուսն էլ հիացած էին, որ վերջապես հարսանիքի բոլոր դետալները հարթված են, բայց նրանք ստիպված էին ամեն ինչ կանգնեցնել կորոնավիրուսի պատճառով»,- պատմում է ինսայդերը:

Հիշեցնենք, որ երեկ Քեթին հայտնել է իր հղիության մասին. սկզբում նա ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որտեղ երկրպագուները տեսել են երգչուհու կլորացած փորիկը, իսկ հետո ինստագրամյան ուղիղ եթերում նա հաստատել է ուրախալի լուրը:
Երգչուհին նախկինում չէր նշել, որ հարսանյաց հանդեսը պատրաստվում է անցկացնել Ճապոնիայում:
Ճապոնիան երգչուհու ամենասիրելի երկրներից է, նա շատ անգամներ այնտեղ ունեցել է համերգներ ու սիրում է ճապոնական մշակույթը:

«Ես տարված եմ ճապոնացիներով: Ինձ նրանց մեջ դուր է գալիս ամեն ինչ, նրանք հիանալի մարդիկ են»,- ավելի վաղ ասել է Քեթի Փերրին հարցազրույցներից մեկում:

Ճապոնիան հիմա ամենավտանգավոր տարածաշրջաններից է, որտեղ իշխում է էպիդեմիան: Այնտեղ վարակվածների թիվը գերազանցում է 1000-ը, այնպես որ սիրահարների մտավախությունը տեղին է: