Որտե՞ղ են գաղտնի հանդիպել սիրահարներ Լոբոդան և Լինդեմանը

Սվետլանա Լոբոդան և Թիլ Լինդեմանը իրենց խիտ աշխատանքայն գրաֆիկի ընթացքում, կարողացել են հանդիպում կազմակերպել Կիևում: Սկզբում հայտնի դարձավ, որ «Rammstein» խումբը ժամանել է Կիև և համերգներ է ունենալու: Իսկ Լոբոդան արդեն համերգ է տվել իր քաղաքում և դեռ գտնվում է այնտեղ: Հենց այնտեղ էլ հանդիպել են սիրահարները:

Իրենց հարաբերությունները 37-ամյա երգչուհին և 57-ամյա երգիչը պահում են երկրպագուների աչքից հեռու: Սոբչակի հաղորդման ժամանակ Լոբոդան՝ խոսելով իրենց հարաբեությունների մասին, նշել է, որ ըստ իրենց մեջ եղած պայմանավորվածության, ինքը չի կարող մանրամասնել անձնական կայնքը, բայց շատ երջանիկ է սիրելի տղամարդու կողքին: