Շուտով կսկսվեն «The last of us» սերիալի նկարահանումները

HBO ընկերությունը ծրագրում է սկսել նոր սերիալի նկարահանումները, որի հիքմում ընկած է «The last of us» համակարգչային խաղը:
ֆիլմի ստեղծագործական թիմում է նաև «Չեռնոբիլ» ֆիլմի պրոդյուսեր Քրեյգ Մազինը: Այս մասին հայտնում է Variety լրատվամիջոցը:

Մազինը Նիլ Դրակմանի հետ միասին կզբաղվի ֆիլմի սցենարական և պրոդյուսերական աշխատանքներով:
« Ստանալ հնարավորություն աշխատել այս արվեստի հետաքրքիր գործի հետ մի քանի տարի եղել է իմ երազանքը: Ինձ համար մեծ պատիվ է անել դա Նիլի հետ միասին»,- մեկնաբանել է Մազինը:

Սցենարի հիմքում համակարգչային պատմությունն է: Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում ապոկալիպսիսից հետո ինչի պատճառը եղել է ինֆեկցիան:
Գլխավոր հերոս Ջոելն այն քչերից է, ով փրկվել է: Հիմա նա պետք է փրկի իր 14-ամյա քրոջն ու դուրս հանի երկրից: