Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լքել է ընկերուհուն, որն իրենից փոքր է 49 տարով, և արդեն նոր ընկերուհի ունի, գրում է Sky News-ը։
83-ամյա քաղաքական գործիչը հանդիպում է 30-ամյա Մարտա Ֆասկինայի հետ, որն Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է Բեռլուսկոնիի գլխավորած «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից:
Դեռ հունվարին Բեռլուսկոնիի նախկին սիրուհին` Ֆրանչեսկա Պասկալեն, հերքել էր տարեց գործչի նոր սիրավեպի մասին լուրերը: Անգամ համացանցում լուսանկարներ էին տարածվել, թե ինչպես է 30-ամյա Ֆասկինան այցելել քաղաքական գործչի առանձնատուն, այնուհետև նրանք զբոսնել են` ման տալով Բեռլուսկոնիի շանը։
«Առա՛ջ, Իտալիա» կուսակցության հայտարարությունը, որը հաստատում է Բեռլուսկոնիի և Ֆասկինայի սիրավեպը, նախկին սիրուհուն անակնկալի է բերել:
«Նա միշտ թանկ կլինի ինձ համար: Նրան երջանկություն եմ մաղթում»,- ասել է Ֆրանչեսկա Պասկալեն, որը Բեռլուսկոնիի հետ հանդիպել է 12 տարի։