Դավիթ Մանուկյանը խոստովանել է՝ որքան գումար է ծախսում Օլգա Բուզովայի հետ մեկ ընթրիքի ժամանակ

Ռուս հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովայի սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանը  «Алена, блин!» շոուի ժամանակ պատմել է՝ որքան գումար է ծախսում Օլգայի հետ մեկ ընթրիքի ժամանակ

Բլոգերը խոստովանել է. Օլգա Բուզովայի հետ համատեղ կյանքն իր համար այնքան էլ էժան չէ։ Այսպիսով, օրինակ,  ռեստորանում ընթրելու համար զույգը կարող է ծախսել ինչպես 20, այնպես էլ 80 հազար ռուբլի: Սակայն դա չի մտահոգում երգչին, քանի որ նա անկեղծորեն սիրում է իր երկրորդ կեսին։

«Ես կարող եմ ինձ թույլ տալ նման բան և չեմ պատրաստվում Օլյային տանել միջին վիճակագրական ռեստորան:
Ես պարզ մարդ եմ, կարող եմ ուտել շաուրմա կամ «Դոշիրակ»: Բայց ես հասկանում եմ, որ Օլյան՝ Օլյան է»,- ասել է Դավիթը: