Սելին Դիոնը Նյու Յորքում իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում (լուսանկարներ)

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը, հայտնվելով Նյու Յորքի փողոցներից մեկում, իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում, հայտնում է Daily Mail պարբերականը:

51-ամյա երգչուհին պատրաստվել է Բրուքլինում` Barclays Center համալիրում կայանալիք իր համերգին, սակայն մինչ այդ նա տեսախցիկների առաջ դիրքավորվել է լուսանկարների համար և ինքնագրեր բաժանել երկրպագուներին:

Համացանցում հրապարակված տեսանյութից երևում է, որ համաշխարհային շրջագայության մեջ գտնվող երգչուհին լի է էներգիայով. աստղն այս անգամ ընտրել է ամերիկացի հայտնի դիզայներ Մայքլ Քորսի նոր հավաքածուից մարմնագույն և շագանակագույն վանդակավոր զգեստ, որը համադրել է երկարաճիտ կոշիկների և անչափ էլեգանտ գլխարկի հետ: Կերպարն աստղը լրացրել է արևային ակնոցներով: