«Գարնանային երազ»․ մարտի 8-ի տոնական օրը «Հայ Համերգ»-ի կատարումներով

Մարտի 8-ի տոնական օրը «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնանային երազ» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը` Գեղամ Սարյանն է, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի։

 

«Հայ Համերգ Project»-ի դեկտեմբերին կայացած համերգի ամբողջական տարբերակը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի այսօր, մարտի 8-ին՝ ժամը 20։30-ին։

«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ:  Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:

2019-ի տարեվերջին  նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը»  շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից:  Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:

«Հայ համերգ Project»-ը իրենց սոցիալական էջերում աստիճանաբար հրապարակում են սիրված երգերը,  մյուս կատարումները կարող եք լսել Facebook-ի և Youtube-ի էջերում: