Հայտնի է վերջին տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող կին գրողը

Կախարդ տղայի՝ Հարրի Փոթերի մասին վեպերի հեղինակ Ջոան Քեթլին Ռոուլինգը գլխավորել է 2010-ից մինչև 2019 թվականներն ընկած ժամանակաշրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կին գրողների վարկանիշը. նաև ցուցակում տեղ են գտել դետեկտիվների հեղինակ Ագաթա Քրիստին և Սվետլանա Մարտինչիկը, որն աշխատում է Մաքս Ֆրայ կեղծանվան ներքո: Այդ մասին վկայում են LiveLib գրքերի պորտալի վերլուծության տվյալները:

«Գրքերիի խոշորագույն հանձնարար LiveLib պորտալը, որը մտնում է «ԼիտՌես» ընկերությունների խմբի մեջ, կազմել է 2010-ից մինչև 2019 թվականներն ընկած ժամանակաշրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կին գրողների անկախ վարկանիշը: Այն գլխավորել է Ջոան Քեթլին Ռոուլինգը, որը Հարրի Փոթերի մասին վիպերի շարքի (1997-2007 թթ.) հեղինակն է, որոնք թարգմանվել 60-ից ավելի լեզուներով: Նրա գրքերն ընթերցել են կայքի 419 հազարից ավելի օգտատերեր, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ ավելի քան 52 հազար օգտատեր»,- պատմել են պորտալի մամուլի ծառայությունում:

Վարկանիշի երկրորդ տեղում անգլիացի գրող Ագաթա Քրիստին է, որը հայտնի է խուզարկու Էրկյուլ Պուարոյի մասին դետեկտիվների շարքով: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է ժամանակակից գրող Սվետլանա Մարտինչիկը, որը գրում է Մաքս Ֆրայ կեղծանվան ներքո, հաղորդել է РИА Новости-ն։