«Թեդդի» արջուկին շատ նման շունը համացանցային աստղ է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

Չաու-չաու ցեղատեսակի շունը համացանցում հայտնի է դարձել` «Թեդդի» արջուկին անչափ նման լինելու շնորհիվ, հայտնում է Daily Mail պարբերականը:

Շան տերը` ֆիլիպինցի Բերնիս Լոզանոն, նշում է, որ կենդանին մշտապես գրավում է շրջապատի ուշադրությունը. մարդիկ հաճախ են մոտենում նրան, համբուրում, լուսանկարվում, խաղում նրա հետ:

Չաուդեր անունով շան` տիրոջ կողմից համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարներն արագորեն տարածվել են սոցցանցերում և հազարավոր դիտումներ ու հավանումներ են հավաքել:

«Նա ավելի շատ արջի է նման` հիմնականում մազերի կտրվածքի, ինչպես նաև գույնի ու կլոր դնչի շնորհիվ»,- ընդգծել է կենդանու տերը:
Վերջիս նշում է, որ Չաուդերն այնքան էլ ակտիվ շուն չէ. նա սիրում է պարզապես ուտել ու պառկել հանգստանալու։
Տեսանյութն՝ այստեղ։