Ամուսնության առաջարկ Վլադիմիր Պուտինին․ հայտնի է փոխանցված երկտողի բովանդակությունը

ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովայի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցած երկտողում գրված էր իրեն կնության առնելու առաջարկի և նյութական խնդիր ու երեխաներ չունենալու մասին։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երկտողի լուսանկարը մարտի 8-ին ցուցադրել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ: «Յուլիա, քաղաք Իվանովո: Կնության առեք ինձ: Ես 28 տարեկան եմ, առանց երեխաների և նյութական խնդիրների»,- ասվում է աղջկա ուղերձում:

Այս տողերը Յուլիան գրել է իր իսկ լուսանկարի հետևի կողմում: Նա Պուտինին է փոխանցել իր լուսանկարներից երկուսը։

Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ է արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել է Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ