The Weeknd-ը ներկայացրել է After hours կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված համանուն ալբոմին

Կանադացի երգիչ և երգերի հեղինակ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) YouTube-ում հրապարակել է After hours կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված է նրա համանուն ալբոմին։

Երաժիշտը թողնում է Ջիմի Քիմելի շոուն: Բայց ժպիտը նրա դեմքից իսկույն անհետանում է, հենց որ հայտնվում է ետնաբեմում և դուրս է գալիս ստուդիայից: Նա թափառում է Նյու Յորքի փողոցներում և ակնհայտորեն մտահոգված է ինչ-որ բանով, հնչում են ալբոմից թրեքների հատվածներ:

Բազմաթիվ օգտատերեր այս աշխատանքը համեմատել են «Ջոկեր» ֆիլմի հետ:
«Շատ նման Է ստացվել Թոդ Ֆիլիպսի դրամային»,- մեկնաբանել է Cody Wang-ը:
«Հիշեցնում է «Ջոկեր» ֆիլմի այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը մետրոյում սպանում է երեք տղաների»,- նշել է James Frame-ը:

Սկավառակի ռելիզը կկայանա մարտի 20-ին: Առայժմ հայտնի չէ, թե դրանում քանի երգ կլինի: The Weeknd-ը ներկայացրել է միայն երեք թրեք՝ Heartless-ը, Blinding lights-ը և After hours-ը, հաղորդել է РИА Новости-ն: