Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին և ռեփեր Թրևիս Սքոթը կրկին միասին են

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը ամիսներ տևած բաժանությունից հետո կրկին միասին են, գրում է Entertainment Tonight-ը:

Զույգին մոտ կանգնած աղբյուրները Entertainment Tonight-ին հայտնել են, որ իրապատում շոուի աստղն ու ռեփերն արդեն մի քանի ամիս է՝ վերականգնել են իրենց հարաբերությունները։

«Նրանք միշտ հարգել և սիրել են միմյանց, բայց անցյալ տարի դադար էին տվել իրենց հարաբերություններին, քանի որ երկուսի կյանքն էլ հագեցած էր: Նրանք չէին կարող լիովին կենտրոնանալ իրենց հարաբերությունների վրա»,- ET-ին հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ Քայլին զբաղված էր դիմահարդարման բիզնեսով, մինչդեռ Թրևիսը մշտապես համերգային շրջագայությունների էր մեկնում: Այժմ նրանք համեմատաբար ավելի քիչ են զբաղված: Ի վերջո, զույգը երջանիկ է, որ ընտանիքը կրկին միասին է:
TMZ-ն նույնպես հաստատել է զույգի վերամիավորումը։