Disney-ը «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի մոտիվներով մինի-սերիալ կնկարահանի

Disney ստուդիան «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի հիման վրա նոր սերիալի ստեղծման վրա է աշխատում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը:

Սերիալում տեղի ունեցող իրադարձությունները կծավալվեն հիմնական սյուժեի զարգացման ժամանակահատվածից շատ առաջ:
Հոլիվուդյան դերասաններ Լյուկ Էվանսը և Ջոշ Գադը կրկին կխաղան Գաստոնի և Լեֆայի դերերում, իսկ սյուժեն կզարգանա հենց նրանց հերոսների շուրջ։

Քաջատեղյակ աղբյուրի խոսքով՝ սերիալում կարող են հայտնվել նաև դերասաններ Էմմա Ուոթսոնը և Դեն Սթիվենսը, որոնք բնօրինակ ֆիլմում կատարել են գեղեցկուհու և հրեշի դերերը:

Երաժշտությունը կգրի կոմպոզիտոր Ալան Մենկենը, որը 1991 թվականի «Գեղեցկուհին և հրեշը» լիամետրաժ մուլտֆիլմի երաժշտության հեղինակն է։