Աստղեր, ովքեր կորցրել են իրենց ունեցվածքը

Պարզվում է՝ հաջողության հասնելը միայն գործի կեսն է, կարևոր է այդ հաջողությունը հետո չկորցնելը:
Աստղերը, որոնց մասին մենք հիմա կպատմենք, չեն կարողացել պահել ձեռք բերված հաջողությունն իրենց ձեռքերում: Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջն իր կարիերայի սկզբում յուրաքանչյուր նախագծի համար ստանոմ էր 150 միլիոն դոլար, սակայն 2009-ին դերասանը հայտարարեց իր սնանկացման մասին:

Այդ իրավիճակում Նիկոլասը հայտնվել էր անհեթեթ գնումներ կատարելու հետևանքով. Քեյջը գնել էր ուրվականներով դղյակ, կղզի, դինոզավրի գանգ: Ռեժիսորները ժամանակի ընթացքում կորցրին նրա նկատմամբ վստահությունն ու այսօր Նիկոլասին կարելի է տեսնել երկրորդական կամ երրորդական դերերում:

Ո՞վ կմտածեր, որ Պամելա Անդերսոնը մի օր կկանգնի լուրջ խդիրների առջև. անհիմն ծախսերի պատճառով գեղեցկուհին անգամ զրկվել էր իր շքեղ առանձնատնից և հայտնվել էր փոքրիկ տնակում: Աստղի խոսքով՝ նա իրեն անգամ այնտեղ էր շատ լավ զգում:

Լինդսի Լոհանն այն քչերից էր, ով հաջողության հասավ դեռ պատանի տարիքում և չկարողացավ զերծ մնալ աստղային հիվանդությունից:
Լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում էր, որ դերասանուհին կախվածություն ունի ալկոհոլից ու թմրանյութերից, ինքը՝ Լինդսին, չէր հերքում ու հավատացնում էր երկրպագուներին, որ ամեն կերպ փորձում է բուժվել:
2012 թվականին Լինդսին հայտարարեց իր սնանկացման մասին:
Այսօր Լոհանն այդքան էլ պահանջված չէ ռեժիսորների կողմից, դերասան Չարլի Շինը հայտնել է, որ Լոհանը հաճախ է իրենից պարտքով գումար վերցնում: