«Ես կարող էի մահանալ». Ջարեդ Լետոն հազիվ է փրկվել մահից

48-ամյա երաժիշտ Ջարեդ Լետոն ալպինիզմի սիրահար է, և իր ազատ ժամանակը դերասանը մշտապես նվիրում է իր այդ էքստրեմալ հոբբիին:
Օրեր առաջ Ջարեդն անկեղծացել է, որ հազիվ է փրկվել մահից Նևադա նահանգում Red Rock ժայռը մագլցելու ժամանակ:

Thirty Seconds to Mars երաժշտական խմբի վոկալիստը լուսանկար է հրապարակել Նևադայից, որին կից գրել է.
«Չեմ ուզում դրամատիզացնել, բայց այսօր ես կարող էի մահանալ: Ես և պրոֆեսիոնալ ալպինիստ Ալեքս Հոննոլդը քիչ էր մնում վայր ընկնեինք ժայռից »,-գրել է արտիստը:

Նա նաև խոստովանել է, որ այդ ընթացքում էմոցիաների և զգացմուքների հսկա ալիք է զգացել: Լետոն նաև պատմել է, որ իր կյանքում մի քանի անգամ մոտ է եղել մահվանը:
Եվ գրեթե բոլոր վտանգավոր րոպեներն իր կյանքի նա ապրել է հենց ալպինիզմով զբաղվելու ժամանակ: