Տեսահոլովակի համաշխարհային պրեմիերա. Shakira և Anuel AA՝ «Me Gusta»

Կոլումբիացի երգչուհի Շակիրան երկրպագուներին է ներկայացրել իր նոր, վառ տեսահոլովակը, որտեղ նա հանդես է եկել պուերտոռիկացի ռեփեր Anuel AA-ի հետ դուետով:
Երգը հասցրել էր սիրվել մինչ տեսահոլովակի պրեմիերան ու դարձել էր լավագույններից մեկը լատինոամերիկյան չարթերում:

Սյուրեալիստական տեսահոլովակի ռեժիսորը Դրյու Կիշն է, ով նախկինում աշխատել է Թեյլոր Սվիֆթի հետ:
Երաժշտական տեսահոլովակի հիմքում կնոջ և տղամարդու պատմություն է, ովքեր սիրում են բարձր նորաձևությունը: