Յանա Ռուդկովսկայան կմնա 14 օր հիվանդանոցում

Ֆրանսիայից վերադառնալուց հետո Յանա Ռուդկովսկայան լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ինքնակամ որոշել է մնալ երկուշաբաթյա կարանտինի մեջ՝ կորոնավիրուսից խուսափելու համար:
«Զգում եմ, աչքով են տվել ինձ, ու ստիպված եմ մնալ 14-օրյա կարանտինի մեջ, իսկ 45-ամյակս, որին պատրաստվել եմ մեկ տարի, ստիպված եմ հետաձգել․ այն կանցկացվի մարտի 24-ին։ Պատկերացրեք՝ որքան դժվար տրվեց ինձ այդ որոշումը, երբ խնջույքին մնացել էր ընդամենը մի քանի օր։
«Ես՝ ինքս, մեկուսացել եմ, ինձ օգնելու կարիք չկա»,- գրել էր Յանան իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում է 1126 մարդ, որից 19-ը մահացել են:
Անգամ աշխարհում ամենաշատ այցելուներն ունեցող փարիզյան Լուվր թանգարանի ղեկավարությունը որոշում է կայացրել սահմանափակել այցելուների քանակը կորոնավիրուսի պատճառով:
2020 թվականի հունվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյեսուսին: