Ալլա Պուգաչովան չի մասնակցել Վալենտին Յուդաշկինի ցուցադրությանը

Ալլա Պուգաչովան չի մասնակցել դիզայներ Վալենտին Յուդաշկինի ամենամյա ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Կրեմլում : Յուդաշկինը ներկայացրել է իր 2020 թվականի գարուն-ամառ հավաքածուն: Հրավիրվածների թվում եղել են Ռուսաստանի գրեթե բոլոր աստղերը, ինչպես նաև Պուգաչովայի դուստրը` Քրիստինա Օրբակայետեն: Ռուսական եստրադայի թագուհին չի ներկայացել այդ միջոցառմանը առողջական խնդիրների պատճառով: