Դիլան Սփրոուսը և Բարբարա Պալվինը մերկ լուսանկարվել են գովազդի համար

Գարնանային գովազդային արշավները նոր թափ են ստանում: Հագուստի և աքսեսուարների ֆրանսիական The Kounities բրենդը ներկայացրել է այս տարվա իր գարուն-ամառ արշավի նոր կադրերը: Այս անգամ այն ներկայացվել է հայտնի զույգի՝ 26-ամյա Բարբարա Պալվինի և 27-ամյա Դիլան Սփրուսի կողմից: Հունգարացի մոդելն ու ամերիկացի դերասանը հայտնվել են սև և սպիտակ ֆոտոշարքում:

Լուսանկարներն արվել են Քեմերոն Մակքուլի կողմից Լոս Անջելեսում և ցույց են տվել զույգին ամենամոտ հեռավորությունից՝ փոխանցելով սիրահարների ջերմ և մտերմիկ փոխհարաբերությունները։

Բարբարան և Դիլանը հանդիպել են երկու տարի առաջ մի երեկույթի ժամանակ: Սփրուսը Ինստագրամում հաղորդագրություն է ուղարկել իրեն դուր եկած աղջկան, բայց պատասխան չի ստացել: Մոդելի վստահությունը ձեռք բերելու համար նրանից մի քանի ամիս է պահանջվել: