Աշոտ Ղազարյանի թոռները փայլուն ելույթ են ունեցել «Ну-ка все вместе» շոուի ժամանակ

Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտ և Բորիս Ադամյանները, հանդես են եկել «Ну-ка все вместе» երաժշտական հեռուստանախագծի շրջանակներում։
Այս անգամ մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները երեխաներ էին:
Փոքրիկ աստղիկներն ամենևին էլ մանկական երգեր չէին ընտրել. Բորիսն ու Անահիտը երգել են One Republic-ի «All the right moves» հիթը։
Ելույթն այնքան է դուր եկել ժյուրիի անդամներին, որ 100 միավորից եղբայր ու քույր հավաքել են 98-ը: