Մերձավոր Արևելքի 4 երկրում Pixar-ի նոր մուլտֆիլմն արգելվել է միասեռական կերպարի պատճառով

Ամերիկյան Pixar ընկերությունը օրերս ներկայացրել էր իր նոր՝ «Դեպի առաջ» անիմացիոն ֆիլմը, որի ցուցադրությունը, սակայն, արգելվել է Մերձավոր Արևելքի չորս երկրներում՝ Քուվեյթում, Օմանում, Քաթարում և Սաուդյան Արաբիայում. պատճառը ֆիլմում միասեռական կերպարի առկայությունն է, գրում է BBC-ն:

Ոստիկանության աշխատակից Սպեկտերը, որին հնչյունավորում է Լենա Ուեյթը, Disney-Pixar-ի առաջին միասեռական կերպարն է:
Աղբյուրը գրում է, որ մուլտֆիլմը ցուցադրվեու է Մերձավոր Արևելքի այլ երկրներում՝ Բահրեյնում, Լիբանանում և Եգիպտոսում:

Deadline-ի հաղորդմամբ ՝ Ռուսաստանն, իր հերթին, գրաքննության է ենթարկել Սփեկտերի մասնակցությամբ տեսարանը՝ խուսափելով մուլտֆիլմում երկրորդական կերպար հանդիսացող Սպեկտերի սեռի հիշատակումից:

Նախագծի ռեժիսորը Դեն Սկենլոն է։ Գլխավոր դերերը հնչյունավորում են Թոմ Հոլանդը և Քրիս Փրեթը։ Ֆիլմը վարձույթի է հանվել 2020 թվականի մարտի 6-ին։

Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում կախարդական աշխարհում, որտեղ բնակվում են էլֆեր, թրոլներ, կենտավրոսներ և այլ արարածներ։ Մի ժամանակ նրանց աշխարհը լի էր կախարդանքով, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է, և հիմա արարածներն ապրում են սովորական կյանքով։ Երկու էլֆ եղբայրների` Իեն և Բարլի Լայթֆութների մայրիկը կախարդական գավազան է տալիս նրանց, որի օգնությամբ նրանք կարողանում են վերադարձնել իրենց հորը և սկսում են ճամփորդել տարօրինակ վայրերով, որպեսզի կարողանան վայելել իրենց հոր ներկայությունը։ Եվ այդ ճանապարհորդության ընթացքում նրանք պարզում են նաև, թե ուր է կորել իրենց երկրի կախարդանքը