Էմինեմն «արյունալի» հոլովակ է ներկայացրել Մայք Թայսոնի մասնակցությամբ

Ամերիկացի հանրաճանաչ ռեփեր Էմինեմը տեսահոլովակ է թողարկել Godzilla երգի հիման վրա:

Ինչպես ներկայացնում է Корреспондент–ը, երգը ձայնագրվել է ռեփեր Juice WRLD–ի հետ համատեղ, որը կյանքից հեռացել է 2019-ի դեկտեմբերի 8-ին՝ 21-ամյակի տոնակատարությունից 6 օր անց։

Հոլովակի ավարտը Էմինեմը նվիրել է մահացած երաժշտի հիշատակին՝ նշելով, որ նա հավերժ կմնա հիշողության մեջ:

Հանդուգն և արյունալի կադրեր պարունակող հոլովակում երևում է նաև աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը, որն իբրև նոկաուտի է ենթարկում Էմինեմին փողոցում: