Ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում

Ռուս ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում. նրա մոտ նշիկաբորբ է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, երաժիշտն այս մասին հայտնել է Ինստագրամի իր էջում:

«Ինձ մոտ նշիկաբորբ (անգինա) է ախտորոշվել։ Հիվանդությունը բարդացավ, քանի որ համերգները չդադարեցնելու որոշում էի կայացրել»,- ասել է Մորգենշտերնը:

Նա նշել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել, ինչի պատճառով ստիպված է լինելու հետաձգել մի քանի քաղաքում նախատեսված համերգները: