Մայլի Սայրուսն հրաժարվել է Ավստրալիայում կայանալիք բարեգործական համերգից

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում բարեգործական համերգին` որպես աջակցություն Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքների վերացման ջանքերին:

«(Նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին) իշխանությունների տեղական, դաշնային, պետական և միջազգային մարմինների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի՝ մարդու առողջության համար հնարավոր ռիսկերը նվազեցնելու հանձնարարականների համաձայն, ներկայում առողջապահության բնագավառում առկա գլոբալ ճգնաժամին հակազդելու նպատակով մենք հրաժարվում ենք Ավստրալիա մեր ուղևորությունից շոուին մասնակցելու համար»,- մարտի 10-ին գրել է ամերիկացի երգչուհին Թվիթերի իր Էջում: Սայրուսը նշել է, որ կշարունակի միջոցներ նվիրաբերել Ավստրալիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար:

Բարեգործական համերգը պետք է կայանար ուրբաթ օրը՝ մարտի 13-ին, Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, սակայն դրան չմասնակցելու Սայրուսի որոշումից հետո միջոցառման կազմակերպիչները լիովին հրաժարվեցին դրա անցկացումից, վկայակոչելով The Guardian թերթին՝ հաղորդել է ТАСС-ը: