Երգչուհի Քրիտինա Ագիլերան ներկա է գտնվել Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացած «Մուլան» ֆիլմի պրեմիերային: Քրիստինան 1998-ին «Դիսնեյ» ստուդիայի համար ձայնագրեց «Մուլան» մուլտֆիլմի սաունդթրեքը, իսկ արդեն ֆիլմի համար Ֆիլմի վերաձայնագրեց իր «Reflection» երգը և կատարեց նոր՝ «Loyal Brave True» երգը:
Պրեմիերային երգչուհին ներկայացել էր վառ կարմիր ու վարդագույն՝ լայն բացվածքներով զգեստով: Համարձակ կերպարը երգչուհին էլ ավելի էր ընդգծել սանրվածքում առկա վարդագույն երանգով և վառ դիմահարդարմամբ ու մատնահարդարմամբ:
Երկրպագուներից ոմանք հիացած էին Ագիլերայի անկեղծ կերպարով, իսկ ոմանք էլ նրան հիշեցնում էին, որ նա խախտել կարմիր գորգի վրա հայտնվելու չգրված կանոնները: «Շատ համարձակ կերպար է, դու գեղեցիկ ես», «Կարմիր զգեստ կարմիր գորգի վրա, սա ի՞նչ խառնաշփոթ է», «Շատ գեղեցիկ և սեքսուալ եք», «Կարմիր կարմիրի վրա, սա սխալմունք է, թե՞ հատուկ է արված», «Դուք ծնվել եք կանոնները խախտելու համար» – ատղի ինստագրամյան հրապարակումների մեկնաբանություններում գրում էին նրանք: