«Քայլող մեռյալները» ֆիլմի դերասանը ձերբակալվել է

ԶԼՄ-ները պարզել են, որ ամերիկացի դերասան Մայքլ Մանդին, ով հայտնիություն ձեռք բերեց «Քայլող մեռյալները» սերիալում նկարահանվելուց հետո, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է բանտում. դերասանին ձերբակալել են կնոջը կծելու և ծեծելու համար:
Այս մասին հայտնում է The Sun լրատվամիջոցը:

Վերջինիս հաղորդմամբ՝ զույգը ծանոթացել է 2012 թվականին: Սակայն նրանց հարաբերությունները սկսվել են ավելի ուշ, երբ նրանք տարիներ անց կրկին հանդիպել են:
«Ես սիրահարվեցի: Սկզբում նա այնքան հմայիչ էր: Անգամ խոստովանում էր ինձ օգնել՝ մտնել ֆիլմարվեստ: Բայց ժամանակի ընթացքում Մայքլը դարձավ կոպիտ և դաժան»,- պատմում է դերասանի՝ բռնության ենթարկված կինը:

Կինը նաև հավելում է, որ առաջին անգամ Մայքլն իր վրա ձեռք է բարձրացրել 2018 թվականին, երբ նրանք գտնվում էին Գերմանիայում՝ հյուրանոցներից մեկում:
«Նա հարվածեց դեմքիս և կծեց ձեռքս, մեջքս, նաև հրեց ինձ ու դուրս վռնդեց սենյակից»,- պատմում է տուժած կինը:

2019 թվականի նոյեմբերին դերասանին ձերբակալել են ու նաև արգելել են մոտենալ նախկին կնոջ:
Բայց դերասանի նախկին կինը մտահոգված է իր կյանքի համար, որովհետև Մայքլը շուտով դուրս է գալու բանտից: «Վախենում եմ. նա չի հանգստանա, մինչև ես չմեռնեմ»,- ասել է կինը: