«Ես կույր ու միամիտ էի». Անաստասիա Րեշետովան դուրս է վռնդել որդու դայակին

Տիմատիի նորածին որդու մայրը՝ Անաստասիա Րեշետովան, վերջերս դուրս է վռնդել որդու դայակին:
«Մեր առաջին դայակը խնամում էր որդուս իր մեթոդներով, հաշվի չառնելով իմ ցուցումները: Քանի որ Ռատմիրն իմ առաջին փոքրիկն է, և ես անփորձ եմ, սկզբում ասես կույր լինեի ու միամիտ էի: Ավելի ուշ իմ մայրական զգացումներն ամեն բան դրեցին իրենց տեղերում: Ես հասկացա, որ դայակը չպետք է փոխարինի մորը, իսկ իմ կարծիքը նրա համար պետք է լինի ամենակարևորը»,- պատմել է Անաստասիան:

Տիմատիի հարսնացուն անգամ բնակարան էր վարձել մոտակայքում, որպեսզի դայակը կարողանա ամեն զանգի ժամանակ շուտ հասնել Ռատմիրի մոտ:
Անաստասիան ծննդաբերությունից շաբաթներ անց անցել է աշխատանքի և հաճախ է տնից բացակայում: Չնայած նրա զբաղվածությանը՝ նորաթուխ մայրիկը հասցնում է փոքրիկի հետ գնալ լողի ու քնեցնել նրան ամեն օր:

Հիշեցնենք, որ Ռատմիրը ծնվել է 2019 թվականի հոկտեմբերին: Տիմատին ունի նաև դուստր, ում մայրը դերասանուհի Ալյոնա Շիշկովան է: Երեխաների դաստիարակության հարցում շատ է օգնում ռեփերի մայրիկը: