«Անտառային աստվածուհի». Զենդայայի նոր ֆոտոշարքը

«Bvlgari» զարդերի ապրանքանիշը սկսել է իր գարնանային գովազդային արշավը, որը կոչվում է «Mai Troppo»: Բրենդի դեմքն այս տարի դերասանուհի Զենդայան  է: Նկարահանումները անցկացվել են Հռոմի պարտեզներից մեկում: Այնտեղ աստղը ներկայացել է երեկոյան պայծառ զգեստներով և «Bvlgari» բրենդի նոր՝ «Fiorever» հավաքածուի զարդերով: Զենդայաի ձեռքերին ադամանդյա ապարանջաններ ու մատանիներ են, իսկ պարանոցը զարդարում է «Bvlgari»-ի խորհրդանիշ՝ օձի տեսքով վզնոցը: