Սելենա Գոմեսը վախենում է հավերժ մնալ միայնակ

Ջասթին Բիբերի հետ բաժանումից 2 տարի անց Սելենա Գոմեսը դեռ միայնակ է. երգչուհին թույլ չի տալիս իր կյանք մտնել նոր մարդկանց՝ հավատալով միայն հավատարիմ ընկերներին ու ընտանիքի անդամներին:
Հիմա աստղն ամբողջությամբ ընղմվել է աշխատանքի մեջ և զբաղվում է իր կոսմետիկ բրեդնի առաջխաղացմամբ: Երգչուհու հավաստմամբ՝ նա հաճախ է մտածում իր անձնական երջանկության մասին, սակայն նրա գլխում հաճախ են հայտնվում վատատեսական մտքեր:

Իր վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով նոր ալբոմի և նոր տեսահոլովակի մասին, Գոմեսը նաև կիսվել է իր մտահոգություններով:
Երգչուհին վախենում է, որ հավերժ կարող է մնալ միայնակ:

«Լինում է, որ առավոտյան արթնանալիս անհանգստություն եմ զգում. ինձ թվում է, որ հավերժ մնալու եմ միայնակ։ Սկսում եմ ինձ համոզել, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ունի իր կեսը»,-անկեղծանում է Սելենան և հավելում,- «Լինում է, որ սիրահարները միմյանց ցավ են պատճառում ու դրանից հաճույք են ստանում, ստանում են իշխանություն այդ մարդու վրա: Ես շատ ուժեղ եմ ու կարող եմ դուրս գալ այդ խաղից»: