Մեդիսոն Բիրը խոսել է իր ինտիմ տեսանյութի մասին, որը հայտնվել է համացանցում

Ամերիկացի երգչուհի Մեդիսոն Բիրը հազվադեպ է հանդես գալիս համարձակ հայտարարություններով: Բայց այս անգամ նա զարմացրել է երկրպագուներին: Երգչուհին խոստովանել է, որ 14 տարեկանում նա իր սիրեցյալին է ուղարկել ինտիմ տեսանյութեր, որոնք հետո հայտնվել են համացանցում: Նա պնդում է, որ իր համար դա իրական հարված էր, որից նա մինչ օրս չի կարողանում ուշքի գալ:

«Երբ ես դեռ 14 տարեկան էի, ես ուսումնասիրում էի իմ մարմինն ու սեքսուալությունը: Եվ այդ ժամանակ ուղարկում էի իմ ինտիմ տեսանյութերը ընկերոջս: Նա ինձ շատ էր դուր գալիս, և ես մտածում էի, որ կարող եմ նրան վստահել»,- պատմում է Մեդիսոնը:

Մեդիսոնը նաև խոստովանել է, որ երկար ժամանակ վախենում էր՝ մտածելով, որ այդ միջադեպը կվնասի իր կարիերային: Երգչուհին նաև ասում է, որ այլևս չի պատրաստվում պահել այդ գաղտնիքը և փորձում է համակերպվել այդ ցավի հետ:

Ես ուզում եմ վերադառնալ անցյալ ու ասել ինձ. «Դու չպետք է ամաչես, դու ուսումնասիրում էիր քո սեքսուալությունը, դու սովորում էիր: Դու չպետք է կարծես, որ ինչ-որ բան սխալ ես արել: Պետք է ամաչեն նրանք, ովքեր դավաճանել են քեզ»,- ասել է նա: