Նիկոլ Քիդմանը՝ նոր ու հետաքրքիր նախագծի գլխավոր դերում

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել «Անիրագործելին» հեռուստասերիալի մամլո ասուլիսը: Նոր նախագծում գլխավոր դերը խաղում է Նիկոլ Քիդմանը: Սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա մայիսին:

Ֆիլմը պատմում է Գրեյս անունով մի կնոջ մասին, ով հաջողակ թերապևտ է և ունի ամեն ինչ՝ սիրող ամուսին, գեղեցիկ որդի, հարուստ կյանք: Գրեյսը գրում է իր առաջին գիրքը, որում նա խորհուրդ է տալիս կանանց լսել իրենց ներքին ձայնին: Բայց, գրքի վաճառքի մեկնարկի նախօրեին հերոսուհու ամուսինը անհետանում է, և նրա անհոգ կյանքը վերածվում է տհաճ բացահայտումների և սկանդալների: