Ի՞նչ թաքնված տաղանդ ունի Չենինգ Տատումը

Ճիշտ են ասում, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն հարցում: Դերասան, պրոդյուսեր, մոդել Չենինգ Տատումը, պարզվում է, նաև նկարիչ է:
Օրերս նա իր ինստագրամյան էջում երկրպագուներին է ներկայացրել իր հեղինակային նկարն ու կից գրել. «Պատրաստվում եմ պարապել ու զբաղվել սրանով մի քանի ամիս»:

Հիշեցնենք, որ 39-ամյա դերասանը կնոջ հետ ամուսնալուծությունից հետո դատական երկարատև գործընթացների մեջ էր ընղմվել և ցանկանոմ էր ինքը ստանձնել դստեր խնամքը:
Սակայն հիմա նրա և նախկին կնոջ տարաձայնությունները վերջացել են. նախկին ամուսիններն այժմ եկել են ընդհանուր հայտարարի և կարողացել են ժամանակացույց կազմել, որպեսզի երկուսն էլ հավասարաչափ ժամանակ անցկացնեն փորքիկի հետ: