Ռեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանիքում սկանդալ է բռնկվել: Այս ընտանիքի խնդիրները նկատելի դարձան երեք օր առաջ, երբ Ջիգանը սոցցանցերում ուղիղ հեռարձում է արել, որի ընթացքում եղել է ոչ սթափ վիճակում: Երաժիշտն իր դուստրերից գարեջուր է ուզել և անպարկեշտ բառապաշարով արտահայտվել երեխաների ներկայությամբ:
Ռեփեր Ջիգանը շարունակում է հուսահատեցնել իր երկրպագուներին: Մորուքն ու հոնքերը սափրելուց հետո նա շարունակում է ավելի տարօրինակ պահել իրեն: Օրեր ատաջ նա լրջորեն վախեցրել է իր ինստագրամյան հետևորդներին վերջին հրապարակած տեսանյութի տակ գրելով այս հաղորդագրությունը. «Ես վերջ…»:
Մարդիկ ենթադրում են, որ ռեփերի հոգեկան վիճակը վատթարանում է:
«Նա ինքն իրեն նման չէ», «Ջիգանին ծածկել է անհաջողությունների ալիքը», «Օգնեք նրան»,-մեկնաբանություններում գրում էին մտահոգ երկրպագուները:
Իրենց ընտանիքի այս լուրջ խնդրի մասին գրել էր նաև Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, ում հրապարակումը բազմաթիվ մեկնաբանություններ է հավաքել, որտեղ հետևորդներն իրենց աջակցություն են հայտնել նրան: Երգչուհիներ Վերա Բրեժնևան և Օլգա Բուզովան ևս մեկնաբանություններում սատարել են Օքսանային:
Բրեժնևան գրել է. «Պահպանեք ձեզ: Մենք բոլորս հոգեպես աջակցումն ենք ձեզ»:
Օլգա Բուզովան, որը Օքսանայի մտերիմ ընկերուհին է, գրել է. «Սիրելիս, ամեն ինչ լավ է լինելու»: