Էշլի Գրեմն իր արտաքին տեսքով հիացրել է երկրպագուներին

Հայտնի «Plus size» մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո արագ վերականգնեց իր մարմինն ու վերսկսցեց կարիերան: Նա արդեն մասնակցում է տարատեսակ նկարահանումների և ֆոտոշարքերի: Մոդելն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով և տեսանյութով, որոնցում հստակ երևում է, որ Էշլին բավականին նիհարել է:
Մոդելի էլէգանտ սև զգեստն ու վարսահարդարումը անտարբեր չեն թողել մարդկանց: Գրեմի ինստագրամյան հետևորդները բարձր են գնահատել մոդելի տեսքն ու սկսել հիացած մեկնաբանություններ գրել: «Սուպերկին», «Դուք շատ սեքսուալ եք այդ սև զգեստով», «Շատ գեղեցիկ մայրիկ եք», «Ինձ դուր է գալիս Ձեր սանրվածքը» – գրում են երկրպագուները: