«Սպանել նրան». ո՞ւմ է ցանկացել վերացնել Հարվի Վայնշտեյնը

Հարվի Վայնշտեյնի հերթական դատալսումներից մեկի ընթացքում պարզվել է, որ պորդյուսերը սպառնացել է սպանել Ջենֆեր Էնիսթոնին: Նրա դատական գործին է կցվել այն նամակը, որտեղ Հարվին իր օգնականին պահանջում է սպանել դերասանուհուն: Բարեբախտաբար, Վայնշտեյնը չի կարողացել իրականացնել իր ծրագիրը:

Այս պատմությունը սկսվել է դեռ 2017 թվականին, երբ «The National Enquirer» լրատվամիջոցը հրապարակեց հոդված, որտեղ Էնիսթոնը պատմում էր, որ ենթարկվել է սեռական ոտնձգության Վայնշտեյնի կողմից:
Սակայն այստեղ կա ևս մեկ հետաքրքիր փաստ․ 2017 թվականին Էնիսթոնի պրոդյուսերը, դերասանուհու նման հայտարարությունից կարճ ժամանակ անց, հանրությանը հայտնեց, որ Վայնշտեյնն անգամ մատով չի դիմպչել Էնիսթոնին։

Հիշեցնենք, որ Հարվիին ճանաչել են մեղավոր սեռական ոտնձգությունների մեջ և ենթարկել են 23 տարի ազատազրկման: