Անաստասիա Զավորոտնյուկի դստեր կյանքում հիմա դժվար ժամանակներ են

Անաստասիա Զավորոտնյուկի դստեր՝ Աննայի մոտ հիմա դժվար ժամանակներ են:
«Մենք դուրս կգանք այս իրավիճակից, որովհետև այլ տարբերակ չունենք»,- օրեր առաջ հայտարարել է Աննան։ Բայց աղջիկը խոսել է նաև շատ այ թեմաների մասին։ Օրինակ՝ նա խոստովանել է, որ ցանկանում է ունենալ ժամանակի մեքենա, որպեսզի վերադառնա անցյալ և ուղղի նախկին սխալները։
«Իմ կյանքի յուրաքանչյուր օր ես փորձում եմ սովորել` լինել ավելի լավը, քան երեկ էի։ Չեմ ցանկանում խաբել ու ասել, որ ինձ մոտ միշտ ստացվում է դա։ Բայց այդ նպատակին հասնելու համար ես դեռ ունեմ մի ամբողջ կյանք»,- ասում է Աննան ու հավելում,- «Պատկերացնո՞ւմ եք ես նախկինում գոթ էի․ հագնում էի բացառապես սև հագուստ, լսում էի «Nirvana», «Red Hot Chili Peppers», Ցոյ, «Linkin Park»,«Rammstein»։
Ամենազարմանալին այն է, որ ես մինչ օրս էլ լսում եմ այդ երաժշտությունը։ Ես այն ժամանակ լիքն էի կասկածներով, դեպրեսիայով, տագնապներով։ Կցանկանայի գրկել ինքս ինձ ու ասել՝ դու հիասքանչ փունջ ես ու կարիք չկա պատերազմել այս աշխարհի հետ, որը բաց է քո առաջ ու պատրաստ է ցուցադրել իր ողջ հրաշքները»։
Իսկ հետո Զավորոտնյուկի դուստրը խոստովանել է, որ անցել է այսքան ժամանակ, իսկ հոգում նա այն հին փորքիկ գոթն է։
Իսկ ինչ վերաբերում է Աննայի մոր՝ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդությանը, Աննան ևս մեկ անգամ հայտնել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին` չնայած նա ժամանակ առ ժամանակ հայտնում է փոքրիկ տեղեկություններ, որոնց համար դերասանուհու երկրպագուներն անչափ շնորհակալ են: