Չարլի Շինին մեղադրել են 13-ամյա տղայի բռնաբարության մեջ

48-ամյա դերասանը Կորի Ֆելդմանն իր նոր` «Իմ ճիշտը. երկու Կորիների բռնաբարությունը» ֆիլմում հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ. նա պատմել է այն տղամարդկանց մասին, որոնց կողմից սեռական բռնության է ենթարկվել իր ընկերոջ` Կորիի հետ, Հոլիվուդում կարիերան սկսելու ժամանակ:

Ֆելդմանը մեղադրել է Չարլի Շինին Կորիի նկատմամբ սեռական բռնության մեջ: Նրա պնդմամբ այդ սարսափելի դեպքերը պատահել են «Լուկաս» ֆիլմի նկարահանումների ընթացքում. այդ ժամանակ Կորին 13 տարեկան էր, իսկ Շինը` 19:

Ֆելդմանը հիշել է հանգուցյալ Կորիի խոսքերը: Կորին պատմել է նրան, որ Չարլին բռնաբարել է իրեն երկու ավտոմեքենաների միջև «Լուկաս» ֆիլմի առավոտյան նկարահանումների ժամանակ: Կորիի կինն ու ընկերները հաստատել են այդ խոսքերը` հավատացնելով, որ լսել են նույն պատմությունը:

Իր ֆիլմում Ֆելդմանը մանրամասն պատմում է, որ Հոիվուդում տարածված է մանկապղծությունը:
Իր ֆիլմում նա մանկապղծության մեջ է մեղադրել նաև դերասան Ջոն Գրիսսոմին, գիշերային ակումբի սեփականատիրոջը`Ալֆա Հոֆմանին, աստղային նախկին մենեջեր Մարտա Ուայսին և դերասան Դոմինիկ Բրաշիային:

kinopoisk.ru