Արտոնյալը․ Ռոնալդուն Իտալիա թռչելու հատուկ թույլտվություն է ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հատուկ թույլտվություն է ստացել թռչել Պորտուգալիայից Իտալիա՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի: Այս երկրների միջև թռիչքներն այժմ արգելված են։

Ըստ AS-ի ՝ Ռոնալդուն թռչել է Պորտուգալիա՝ ընտանիքի հետ նշելու քրոջ ծննդյան օրը: Տոնակատարությանը ներկա է եղել նաև ֆուտբոլիստի մայրը, ով նոր է ապաքինվել սրտի կաթվածից:

Պորտուգալիայի կառավարությունը տվել է իր երկրի ամենաճանաչված ներկայացուցիչին մասնավոր ինքնաթիռով թռչելու թույլտվություն՝ շրջանցելով ընդհանուր կանոնները։

Աղբյուրը՝ ArmSport.am