Մայլի Սայրուսը պատրաստվում է ամուսնանա՞լ

22- ամյա Մայլի Սայրուսի անձնական կյանքը շարունակում է զարգանալ փոթորկային արագությամբ:
Նրա և Լիամ Հեմսվորթի ամուսնալուծական գործընթացը վերջնականապես ավարտվել է 2020 թվականի հունվարին: Եվ ահա, Մայլին կրկին ծրագրում է ամուսնանալ:

Ինսայդերի հավաստմամբ` մոտ ապագայում կկայանա Մայլիի և 22-ամյա երգիչ Քոդի Սիմփսոնի հարսանիքը: Զույգը միմյանց ճանաչում է դեռ 2014 թվականից, սակայն պաշտոնապես նրանք սկսել հանդիպել 2019 թվականին` աշնանը: Սիրահարները հաճախ են ներկայանում հանրությանը միասին ու ի ցույց դնում իրենց զգացմունքները:

Ինսայդերի հավաստմամբ` հարսանիքը կկայան Քոդիի հայրենիքում` Քուինսլենդում:
Իմանալով այս մասին, երկրպագուները սկսել են քննադատել Մայլիին` կարծելով, որ այսպես նա ցանկանում է ցավեցնել նախկին ամուսնուն, ով նույնպես ապրում է Քուինսլենդում: