Միշա Գալուստյանը տոնում է իր 41-ամյակը

Հայտնի երգիծաբան և հաղորդավար Միշա Գալուստյանն այսօր տոնում է իր 41-ամյակը։
Միշա Գալուստյանը (Նշան Գալստյան) ծնվել է 1979թվականի հոկտեմբերի 25-ին, Սոչիում: Վաղ հասակից երգել, պարել ու ասմունքել է:

10-րդ դասարանից ընդգրկվել է դպրոցական ՈւՀԱ թիմում, դարձել է թմի կապիտանը և հաղթանակներ գրանցել մարզի դպրոցական ու բուհական թիմերի հետ խաղերում: 1996թ. ավարտել է դպրոցն ու ընդունվել բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թիմում, որի հետ մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին: Զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը և 2002թ. դարձել է թիմի կապիտանը:

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Հիտլեր կապուտ», «Հղիները», «Ամենալավ ֆիլմ», «Զայցև+1», «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի», «Այն նույն Կառլսոնը», «Տոմս դեպի Վեգաս» և այլն: 2011 թվականին ընդունվել է Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիա: Այժմ հանդես է գալիս СТС հեռուստաալիքում: