Ինչու՞ է մարտի 16-ից արգելվելու հանդիսականների մուտքը Էլեն Դեջեներեսի շոուի նկարահանման հրապարակ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Էլեն Դեջեներեսի շոուի նկարահանումները կանցկացվեն առանց հանդիսատեսի մասնակցության: Այս մասին գրում է «Variety»-ն:

«COVID-19 կորոնավիրուսի բռնկման ու տարածման և շոուին մասնակցող հանդիսատեսի առողջության համար մտահոգությունների պատճառով «Telepictures»-ը մարտի 16-ից կդադարեցնի հանդիսատեսների մասնակցությամբ նկարահանումների անցկացումը» – տեղեկացրել է «Telepictures»-ի ներկայացուցիչը: