Քարդաշյանը կիսվել է կորոնավիրուսի մասին տասը տարի առաջ արված կանխատեսումով

Կորոնավիրուսի մասին լուրերը ահաբեկում են ողջ աշխարհը: Մարդկանց ցնցել է էքստրասենս Սիլվիա Բրաունի  կանխատեսումը, որի գիրքը լույս է տեսել 2008-ին: Գրքում խոսվում է այն մասին, որ 2020-ին հայտնաբերվելու է թոքաբորբի նման վիրուսային ծանր հիվանդություն և տարածվելու է ողջ աշխարհով: Քիմ Քարդաշյանն  իր թվիթերյան էջում կիսվել է այդ մարգարեության մասին սքրինշոթով:

Գրքում ասվում է, որ հիվանդությունը տարածվելու է ամբողջ աշխարհում՝ ախտահարեելով թոքերը և բրոնխները: «Հիվանդությունը կվերանա նույնքան արագ, որքան հայտնվել է: Բայց այն կրկին կակտիվանա տասը տարի անց, որից հետո այն ամբողջովին կվերանա» – գրել է Սիլվիան: Քիմի գրառումը Թվիթերում հավաքել է ավելի քան 25 հազար ռետվիթ և 130 հազար լայք: