Ջասթին Թիմբերլեյքը հաշտվե՞լ է կնոջ հետ

Անցած մի քանի ամիսների ընթացքում 39-ամյա Ջասթին Թիմբերլեյքը անում էր ամեն ինչ, որպեսզի կարողանա վերականգնել 38-ամյա կնոջ՝ Ջեսիկա Բիլի վստահությունը: Երգիչը փորձում ՝ է կնոջն ուրախացնել ծաղկեփնջերով, նվերներով և հաճոյախոսություններով, իսկ վերջերս սկսել է  ռոմանտիկ արձակուրդ պլանավորել արևադարձային երկրներից մեկում:

«Ջասթինը ցանկանում է ծովափնյա արձակուրդ անցկացնել Ջեսիկայի հետ: Այնտեղ նա ցանկանում է ևս մեկ անգամ նշել կնեջ տարեդարձը և որոշ ժամանակ մենակ մնալ նրա հետ» – «Us Weekly»-ին պատմել է ինսայդերը, հավելելով, որ աստղային զույգի համար ծայրաստիճան դժվար է այդ ռոմանտիկ ուղևորությունը պլանավորելը՝ իրենց բաղված աշխատանքային գրաֆիկի պատճառով: