Համացանցում հայտնվել են Բեն Աֆլեքի և նրա ընկերուհու՝ ռոմանտիկ հանգստից արված լուսանկարները

Պապարացիները հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքին և դերասանուհի Անա դե Արմասին նկատել են Կոստա Ռիկայի լողափերից մեկում զբոսնելիս, գրում է Daily Mail-ը։

Զույգը, որը հանդիպել է Deep Water թրիլլերի նկարահանումների հրապարակում, հաճելի ժամանակ է անցկացրել, լուսանկարվել և բոկոտն քայլել է ավազների վրա:

Անցյալ շաբաթ Բեն Աֆլեքին և Աննա դե Արմասին նկատել էին Հավանայում։

«Անան Բենին տարել է իր սիրելի վայրերը: Բենը հաճույք է ստացել ճանապարհորդությունից և հիանալի տրամադրություն է ունեցել: Նրանք մի քանի ռեստորաններ են այցելել և վայելել կուբայական խոհանոցը: Երկրպագուները մի քանի անգամ մոտեցել են դերասանին և խնդրել լուսանկարվել, Բենը չի մերժել»,- գրում է People ամսագիրը:

Դերասանուհի Աննա դե Արմասը նախկինում ամուսնացած է եղել դերասան Մարկ Քլոտետի հետ: Մինչդեռ Բեն Աֆլեքը հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարներից բաժանվել էր 2018 թվականին: Զույգն ունի երեք երեխա։